Թուրքիայի մշակույթի նախարար. Անիի ավերակներում խմբակային նամազ անելը հակասահմանադրական է
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի` մի քանի տասնյակ նահանգային կառույցների ղեկավարների հետ Անիի ավերակներում հոկտեմբերի 1-ին նամազ անելու մտադրությունը հակասահմանադրական է:
Թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվամիջոցի տեղեկացմամբ` նախարարի պարզաբանումը եղել է հետևյալը. «Խմբակային այդպիսի ակցիան հակասահմանադրական կարող է լինել: Մինչդեռ անհատապես նա կարող է մաքուր մի վայրում նամազ անել»:
Հիշեցնենք, որ Բահչելին հայտարարել էր, թե, ի պատասխան Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի, իրենք էլ ուրբաթօրյա նամազ են անելու Անիի ավերակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին