Փորձագետ. 2020-ին անտառ չենք ունենա
Կանխատեսումների համաձայն, Հայաստանի հանրապետությունում 2020 թվականին ընդհանրապես անտառ չի լինի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» բնապահպանական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Բնապահպանը ներկայացնելով երկրում Ամերիկյան համալսարանի կողմից 2006 թվականին կատարված հետազոտության արդյունքները, նշեց, որ անտառածածկ տարածքն ընդամենը 7.8 տոկոս է կազմում: Իսկ եթե Հայաստանը կորցնի անտառածածկ տարածքները, ապա, ըստ նրա, կկորցնի նաև ջրային ռեսուրսները: Ի. Զառաֆյանի հավաստմամբ, երկրին արդեն իսկ սպառնում է անապատացման վտանգը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, անարդարացի է, որ անտառները հաճախ հատվում են «բիզնես նպատակներով»: Իր ասածն ազգագրագետն ապացուցեց օրինակով: Ըստ նրա,ներկայում էլ անտառ է հատվում, մեքենաներով տարածքը հսկվում է, որ մարդիկ չմտեն անտառ: նա ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզերի անտառամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում իրականացված հետազոտության արդյունքերը: Բացի այդ, Հ. Խառատյանը նկատեց, որ հստակ չեն անտառի հետ հարաբերվելու մարդկանց գիտելիքները:
«Հետազոտության համաձայն, անտառին սրտացավ վերաբերվող բնակչությունը շատ քիչ պատկերացում ունի, թե ինչպես է կառավարվում անտառը, միշտ չէ, նաև, որ անտառապետն է տեղյակ այս խնդիրներից: Այս մարզերում փայտը որպես վառելիք է օգտագործվում ոչ միայն այն բնակավայրերում որտեղ բնական գազ չկա, այլև այնտեղ, որտեղ բակչությունն ապահովված է բնական գազով»,-նկատեց ազգագրագետը:
Վերջում, հասարակական կազմակերպության ղեկավարը, ներկայացնելով անտառհատումներրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, նկատեց, որ անտառահատումների վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական թվերը չեն համապատասխանում: Այսպես` գյուղատնտեսության նախարարության կայքում նշված տվյալների համաձայն, հանրապետության ողջ տարածքի 17.2 տոկոսն անտառածածկ է, սակայն այս թիվը 1992 թվականի տվյալ է: «Էկոլուր»-ի ղեկավարը, բնականաբար, հավաստեց, որ այդ թիվը 2010 թվականի համար հնացած է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան