Օբաման տխրեցրել է Ալիևին
«Новое время» թերթը գրում է, որ առաջին անգամ Նյու-Յորքում կայացավ Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Այժմ մի կողմից Ալիևը ուրախ է, քանի որ հանդիպումը կայացել է, մյուս կողմից` Օբաման այնքան բան է ասել Ալիևին, որ հանդիպումը ավելի լավ է չկայանար», - գրում է թերթը:
Հոդվածագիրը ընթերցողի ուշադրությունն է հրավիրում չորս կետի վրա, որոնք արծարծվել են Ալիև-Օբամա հանդիման ժամանակ: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, կարելի է հասկանալ, որ. առաջին` ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ Վաշինգթոնը չի թույլատրի դուրս բերել ղարաբաղյան բանակցության գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակից: Երկրորդ` Օբաման կոչ է արել Ալիևին դադարեցնել սադրանքները սահմանին: Երրորդ` Օբաման հայտարարել է, որ չի համարում տարածքային ամբողջության սկզբունքը գերակա այլ սկզբունքների նկատմամբ: Եվ չորրորդ` Օբաման քննադատել է ալիևյան քաղաքականությունը` ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության չափանիշների ոտնահարմանը:
Հոդվածագիրը նաև նշում է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը էապես տարբերվում է Սպիտակ տան հաղորդագրությունից:
«Չենք կարծում, որ Ալիևը ԱՄՆ-ում սպասում էր այն ընդունելությանը, որին արժանացել է», - շեշտում է հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա