ԱՄՆ սառեցնում է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությո՞ւնը
Ամերիկա-ադրբեջանական տնտեսական հանձնաժողովն անգործության է մատնված: Այդ հանձնաժողովի համատեղ նիստի անցկացման հարցը շարունակում է անորոշ մնալ: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է այդ հանձնաժողովի ադրբեջանական կողմի ղեկավար, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:
Նա նշել է, որ ամերիկյան կողմից հանձնաժողովի համանախագահն է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, սակայն Վաշինգտոնում նոր աշխատակազմի ձևավորումից հետո, այդ պաշտոնում ամերիկյան կողմն այդպես էլ նշանակում չի կատարել:
Համատեղ տնտեսական հանձնաժողովը զբաղվում է տարբեր նախագծերի քնարկմամբ և իրականացմամբ: Տարիներ շարունակ այդ հանձնաժողովի աշխատանքները հերթականությամբ կայացել են Բաքվում և Վաշինգտոնում, սակայն արդեն 2 տարի է, ինչ որևէ նիստ չի գումարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա