«Գլենդել Հիլզ»-ին ուզում են վարկաբեկե՞լ. կոյուղագծերում շորեր են հայտնաբերվել
«Առավոտ»ը հոդված է հրապարակել Գյումրիում երկրաշարժի հետևանքվ անօթևանների համար բնակբաշխման մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ, որը հրապարակվել է նախորդ օրը` «Շիրակ» ՀԿ-ի կողմից: Վերջինս պարբերաբար հայտարարություններ է տարածում, որ «Գլենդել Հիլզը» լավ չի աշխատում, սա այն դեպքում, երբ անգամ այդ ՀԿ-ի կայքում օնլայն քվեարկության արդյունքներով աղետի գոտում «Գլենդել Հիլզի» աշխատանքները 56%-ով գնահատվում է բավարար, լավ և գերազանց»,- նշել է հոդվածագիրը:
Հոդվածում մեջբերված են նաև քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հայտնած տեղեկությունները, համաձայն որոնց, երբ նոր հանձնված բնակարանների կոյուղագծերը փորձարկել են, խողովակների միջից ցելոֆաններ ու շորեր են գտել, որը չի բացառվում, որ ինչ-որ մեկի դիտավորությունն է. «Թե ով էր դա արել, պարզ է` նրանք, ովքեր ուզում էին «Գլենդել Հիլզի» աշխատանքները փնովել», -նշել է նախարարը: Նա նաև հայտնել է, որ Գյումրիի շինարարական կազմակերպություններն էին ուզում կատարել կառուցապատման աշխատանքները, «իսկ ես ի սկզբանե դեմ էի նրանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները