Բրազիլիայում բանկերն այսօրվանից փակ են. անժամկետ գործադուլ է հայտարարված
Բրազիլիայի բանկային աշխատողների արհմիությունները որոշել են անժամկետ գործադուլ սկսել: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆինանսական ոլորտի աշխատողների կոնֆեդերացիան, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»:
Բրազիալիայի Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո և այլ խոշոր քաղաքների բանկերն այսօր չեն բացել իրենց դռները: Բանկային աշխատողները պահանջում են 11 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև բարելավել սոցիալական փաթեթները: Այդ պահանջները փոխանցվել են Բրազիլիայի բանկերի Դաշնությանը դեռևս օգոստոսի սկզբին, սակայն մինչ օրս համաձայնություն չի եղել կողմերի միջև:
Գործադուլի կազմակերպչի գնահատականով, գործադուլին պատրաստվում են մասնակցել բանկային ծառայողների արհմիության 25 մասնաճյուղերի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա