Չեխովի դպրոցն աստղաբաշխական գումարներ է հավաքում
«Հրապարակը» գրում է, որ Չեխովի անվան դպրոցում VIP եւ սովորական դասարաններ կան, ապա ներկայացնում իրեն հասած լուրերը. «Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լավ կաներ, որ իր տեսուչներին ուղարկեր Չեխովի անվան դպրոց: Էլիտար համարվող այս դպրոցում են ուսանում բարձրաստիճան և ունևոր անձանց զավակներ, այն հայտնի է իր ուրույն բարքերով:
Մասնավորապես ամենամսյա գումարների հանգանակությունը հասնում է աստղաբաշխական թվերի: Մեր տեղեկություններով, դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը օրերս մտել է դասարաններ ու հրահանգել, որ յուրաքանչյուրը 100 հազարական դրամ հավաքի՝ դպրոցը վերանորոգելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա