Ադրբեջանում սկսել են ճնշել ընդդիմության համախոհներին
«Ադրբեջանական «Մուսավաթ» և Ազգային ճակատ կուսակցություն (ԱՃԿ) դաշինքից առաջադրված թեկնածուներին սատարելու համար ստորագրություն տված մարդիկ, մասնավորապես` Տերտերի մարզում ընդդիմության դաշինքից առաջադրված Գաբիլյա Հուսեյնովի կողմնակիցները ենթարկվում են ճնշումների տեղի իշխանությունների կողմից»,- Ասված է ընդդիմադր դաշինքի տարածած հայտարարության մեջ:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
«Մուսավաթ- ԱՃԿ» դաշինքը վճռականորեն դատապարտել է տեղական իշխանություններին ընտրական գործընթացներին միջամտելու, անօրինական գործողություններ իրականացնելու համար և պահանջել են պատժել մեղավորներին:
«Այս գործողությունները կոպտորեն խախտում են Ընտրական օրենսդրությունը և սահմանափակում է արդար մրցակցության հնարավորությունները և այժմ կասկածի տակ է դրված ընտրությունների օրինականությունը»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ: