Լեզվի պետական տեսչությունը փորձում է ճշգրտել և հստակեցնել տեսչական վերահսկողության տիրույթները
Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս ընթացքում փորձել են նոր կանոնադրություն պատրաստել Լեզվի պետական տեսչության համար, որտեղ լայնացվել են տեսչության գործառույթները: « Ըստ գրոծող կանոնադրության տեսչությունն ունի ստուգող մարմնի կարգավիճակ, իսկ այս պարագայում ընդհանրապես դուրս է մնում լեզվաքաղաքականության և լեզվաշինության խնդիրները: Այսօր հստակեցված չէ, թե ինչ է իր ամբողջության մեջ լեզվական վերահսկողությունը և տեսչական ստուգումը մայրենի լեզվի հետ կապված»,-հավելեց նա:
Ս. Երիցյանը նշեց, որ այսօր տեսչությունը փորձում է ճշգրտել և հստակեցնել տեսչական վերահսկողության և ստուգման տիրույթները: «Այսօր տեսչության համար շատ բարդ իրավիճակ է ստեղծվում, երբ խախտումը արձանագրելուց հետո տուգանք առաջացնելու համար պետք է դիմի դատարան, իսկ օրինակ հանրապետությունում գործող այլ տեսչությունների աշխատակիցները խախտումը արձանագրելուց հետո տուգանում են տեղում, իսկ անհամաձայնության պարագայում տուգանվողը դիմում է դատարան և պաշտպանում իր իրավունքները: Կարծում եմ, որ մեր տեսչությունն էլ պետք է ունենա այդ լիազորությունները»,- ասաց նա:
Նրա խոսքով, տեսչություն համար խոչընդոտ է այսօրվա անկատար օրենսդրությունը, որը սկզբունքորեն շատ դեպքերում խոչընդոտում է մի շարք աշխատանքներ կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան