Ոչ թե «Ոսկե ծիրան», այլ` «Բյուրեղապակե ծիրան». Մալաթիայի փառատոնը փոխել է իր մրցանակի անվանումը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների հետևողական քայլերի և Թուրքիայի Մալաթիայի միջազգային փառատոնի տնօրինության հետ նամակագրական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել փոխել թուրքական նորաստեղծ փառատոնի մրցանակի անունը` այն անվանելով «Բյուրեղապակե ծիրան»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հիմնադրված նոր կինոփառատոնի ղեկավարները որոշել էին իրենց հանձնելիք մրցանակն անվանել «Ոսկե Ծիրան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում