Թուրքական մամուլ. Անկարան շոկի մեջ է
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիների և պատմական վայրերի հրատապ պաշտպանության և փրկելու համար բանաձև է ընդունել:
Այդ բանաձևով ԱՄՆ նախագահին, պետքարտուղարությանը, Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովին կոչ է արվում պատժիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, քանի որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում շահագործվում են կրոնական ազատությունները և վնաս է հասցվում պատմական սրբավայրերին:
Թուրքական մամուլն այդ իրադարձությունը որակել է որպես շոկային լուր Անկարայի համար: