Բահչելին Անիում նամազ անելու թույլտվություն է ստացել թուրքական իշխանություններից
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից թույլտվություն է ստացել Կարսից 45կմ հեռավորության վրա գտնող հայ-թուրքական սահմանին մերձ գտնվող Անի ավերակներում` մզկիթի վերածված նախկին տաճարում ուրբաթօրյա նամազ անելու համար:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը: Բահչելին պատրաստվում է իր չորս տասնյակ կուսակիցների հետ խմբակային նամազ անել Անիում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր, թե Բահչելիի այդ նախաձեռնությունը կարող է հակասահմանադրական համարվել: