Փրկվել է գաստրոշիզիսով տառապող երեխայի կյանքը
Արցախում վերջերս ծնված Մուշեղ Վահանյանի մոտ բժիշկներն անմիջապես գաստրոշիզիս են ախտորոշել: Երեխան տեղափոխվել է ԼՂՀ «Արևիկ» մանկական բժշկական միավորում, որտեղ զննման ժամանակ պարզվել է, որ ողջ աղեստամոքսային տրակտը, սկսած ստամոքսից մինչև սիգմայաձև աղին, գտնվում են որովայնի խոռոչից դուրս:
Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, կատարվել է շտապ ցուցումներով վիրահատական միջամտություն: Բարդ վիրահատության արդյունքում, բժշկին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
Վիրահատությունը կատարվել է երկու փուլով: Օգոստոսի 9-ին կատարվել է վիրահատության 2-րդ փուլը, որի ժամանակ հնարավոր է եղել վերականգնել որովայնի խոռոչի ամբողջականությունը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Այժմ, նախարարության փոխանցմամբ, վերքը լավանում է առաջնային ձգմամբ: Երեխան դուրս է գրվել բավարար վիճակում, 550գ քաշի ավելացմամբ:
Նշենք, որ մանկական վիրաբուժության արևմտյան դպրոցի տվյալներով 20-30 տարի առաջ գաստրոշիզիսով երեխաների մահացությունը կազմել է 90%: Հայաստանյան կլինիկաներում տվյալները ընդհանրացված չեն, սակայն նախնական տվյալներով այն կազմում է 90%-ից ավելի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան