Անահիտ Բախշյանը բարձրացնում է դասագրքերի սանիտարահիգիենիկ պահանջների խնդիրը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Առողջապահության ու Կրթության և գիտության նախարարներին դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների փորձաքննության գործընթացի և արդյունքների մասին:

Պատգամավորը պարզել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված է «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր պարունակող փաստաթուղթը և այդ նպատակով փորձաքննություն է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, այս ոլորտի գործունեության մասին հասարակությունը երբեւիցե չի տեղեկացվել:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության, տպավորություն է ստեղծվում այն մասին, որ ինչպես այս փաստաթուղթը, այնպես էլ վերոնշյալ ՓԲԸ-ն, որոնց նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբևիցե չեն գործել, որովհետև յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին:

Իր նամակներում պատգամավորը մի շարք հարցեր է բարձրացրել` ներկայացնելով վերոնշյալ փաստաթղթի և 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի փաթեթում տեղ գտած պահանջների և բացթողումների մասին:

Առողջապահության նախարար Հ. Քուշկյանին ուղղված նամակում պատգամավորը գրել է. «Հարգելի պարոն Քուշկյան,

Ձեր կողմից ինձ տրամադրած ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր պարունակող փաստաթղթի «Դասագրքերի հիգիենիկ փորձաքննության կարգի» 5.1.1 կետում գրված է. «Հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»: Ելնելով վերոգրյալից` Ձեզ հարցում հղեցի` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն կազմակերպության մասին, որը իրականացնում է նման փորձաքննություն եւ 2009-2010 թվականներին լույս տեսած դասագրքերի հիգիենիկ փորձաքննության արդյունքները:

Ձեր պատասխանից պարզ դարձավ, որ դասագրքերի փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, որի վերոնշյալ գործունեության մասին հասարակությունը երբևիցե չի տեղեկացվել, իսկ 2009-2010 թվականների հրատարակած դասագրքերի ուսումնասիրության արդյունքները գրությամբ ստանձնել եք տրամադրել հետագայում:

Կարծում եմ` խնդիրն անմիջականորեն կապված լինելով երեխաների առողջության հետ` հետապնդում է կարեւոր հանրային շահ, ուստի վերոնշյալ կենտրոնն իր փորձաքննության տարեկան արդյունքները պետք է հրապարակի եւ հատկապես նշի, թե որ դասագրքերն են տպագրվել ներկայացվող հիգիենիկ պահանջների խախտումով: Որքանո՞վ է կանխվում վնասակար դասագրքերի վաճառքը:

Ձեր ներկայացրած փաստաթղթում բացակայում է նաև երեխայի առողջության համար շատ կարևոր մի դրույթ` նույն դասագրքի օգտագործման թույլատրելի տարիների քանակը: Իմ կարծիքով պետք է նաև սահմանվեն տարբեր տարիքային խմբերի համար նույն դասագրքերի օգտագործման ժամկետները և դրանով պետք է առաջնորդվեն դասագրքերի թե բովանդակային և թե արտադրությամբ զբաղվող մարմինները: Դասագրքերի նորացման անհրաժեշտությունը որքանո՞վ է պայմանավորվել սանիտարահիգիենիկ պահանջներով` ըստ Ձեր քաղաքականության, եթե այդպիսին կա:

Այժմ մի քանի նկատառումներ ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված փաստաթղթի մասին. ՙԴասագրքի հիգիենիկ դասակարգումը՚ վերնագրի տակ 3.3. կետում գրված է, որ դասագրքերը նախատեսվում են 3 տարիքային խմբերի համար` տարրական 1-4-րդ, միջին` 5-9-րդ եւ ավագ` 10-12-րդ:

«Ընդհանուր հիգիենիկ պահանջներ» վերնագրի 4.1.1. կետի տակ գրված է` չի թույլատրվում տպագրել դասագիրք, որն իր մեջ ներառում է երկու տարիքային խմբի ուսումնական նյութ և տրված է հետևյալ ցուցումը`
Դասագիրքը իր մեջ պետք է ներառի նյութեր` հաշվարկված ոչ ավելի, քան.
* մեկ տարվա ուսուցման` 1-ին դասարանի համար,
* երկու տարվա ուսուցման` 2-4-րդ դասարանների համար,
* երեք տարվա ուսուցման` 7-12-րդ դասարանների համար:

Ինչպես տեսնում եք, այս ցուցման մեջ 5 և 6-րդ դասարանները չեն երևում, իսկ 7-12-րդ դասարանների համար դասագրքերը 2 տարիքային խմբի համար են և կարող են 3 տարվա փոխարեն պարունակել 6 տարվա ուսուցման համար նախատեսված ուսումնական նյութ, որը հակասում է վերոնշյալ պահանջներին:

Տպավորություն ունեմ, որ այս փաստաթուղթը, որի նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբևիցե չի գործել, որովհետև յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա` դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին:

Ավելին, որպես 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովի անդամ, իմ կողմից բարձրացվեց վերոնշյալ հարցը եւ ասվեց, որ Հայաստանում չունենք համապատասխան լաբորատորիա:

Առաջարկում եմ վերանայել հրամանի որոշ դրույթներ` կապված 4.1.1.կետի հետ, խնդրում եմ տրամադրել նաեւ 2008-2009 թվականներին հրատարակված դասագրքերին ներկայացվող հիգիենիկ փորձաքննության արդյունքները:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի գործող կարգով դասագիրքն աշակերտին տրվում է հիմնականում 4 տարով, իհարկե կան նաև շեղումներ: Սանիտարահիգիենիկ տեսակետից ուսումնասիրվե՞լ են արդյոք 1,2,3 և 4 տարի օգտագործված դասագրքերը, հիմնավորվա՞ծ է արդյոք 4 տարին: Առաջարկում եմ վերոնշյալ հրամանով սահմանել տարբեր տարիքային խմբերի համար նույն դասագրքերի օգտագործման ժամկետները, առաջարկում եմ վերոնշյալ հրամանով դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման ժամանակ անպայման հաշվի առնել դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննության արդյունքները` ելնելով հրամանի 5.1.1.կետի պահանջներից, այն է` «հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»:
Խնդրում եմ նաև տեղեկացնել, թե ինչո՞ւ է հիշյալ փորձաքննությունը իրականացվում փակ բաժնետիրական ընկերություն կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպության կողմից, որքա՞ն է կազմում այդ կազմակերպությունում պետությանը պատկանող բաժնետոմսերի քանակը և ի՞նչ հիմունքներով է փորձաքննություն իրականացնում կազմակերպությունն ըստ իր կանոնադրության. պարտադի՞ր, թե՞ ըստ պատվերի:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում քննարկել իմ կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները եւ դրանց մասին տեղեկացնել ինձ»:

ԿԳ նախարար Ա. Աշոտյանին ուղղված նամակում Ա. Բախշյանը գրել է. «Հարգելի պարոն Աշոտյան,

2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովում իմ կողմից բարձրացվեց հարց` արդյո՞ք մեզանում գոյություն ունեն դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ սանիտարական նորմերի պահանջներ և ո՞ր մարմնի կողմից է իրականացվում այդ փորձաքննությունը: Պատասխանում ասվեց, որ Հայաստանում նման լաբորատորիա չունենք:

Պարոն Ղուկասյանն ասաց, որ եթե Կառավարության համապատասխան որոշումով ԿԱԻ-ին հանձնարարվի այդ գործընթացը, ապա որպես ԿԱԻ-ի տնօրեն, ինքը միջոցներ կգտնի այդ լաբորատորիան ստեղծելու համար:

Իմ կողմից արված հարցումներով պարզվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007թ. փետրվարի 6-ի հրամանով Հայաստանում տպագրվող դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր պարունակող փաստաթղթում, որի «Դասագրքերի հիգիենիկ փորձաքննության կարգը»-ի 5.1.1.կետում գրված է. «Հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»:

Իսկ փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, որի վերոնշյալ գործունեության մասին հասարակությանը երբևիցե չի տեղեկացվել:

Տպավորություն ունեմ, որ թե այդ կենտրոնը, թե այս փաստաթուղթը, որի նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբևիցե չեն գործել, որովհետև յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին: Դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման փաթեթի փաստաթղթի 6-րդ` «Տեխնիկական հատկորոշիչներ» գլխում գրված է, որ «սույն հատկորոշիչները գրքերի արտադրության որակի նվազագույն պահանջներն են»: Գրված է նաև, որ «տվյալ հայտողին պայմանագիր շնորհելու դեպքում` նրա նկատմամբ կարող է կիրառվել տուգանք, եթե ներկայացված գրքերի արտադրական որակի տեխնիկական հատկորոշիչները պահանջվող հատկորոշիչներից ցածր են եւ կիրառվող տուգանքի չափը կորոշվի գրքերի մրցույթի գնահատման հանձնաժողովի կողմից` գրքերի արտադրության որակի մասնագիտական փորձաքաննություն իրականացնող խմբի առաջարկությամբ»: Նկատենք, որ այս փաստաթղթում խոսքը գրքի, եւ ոչ դասագրքերի մասին է, այնինչ առողջապահության նախարարի հրամանը վերաբերում է միայն դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, որին հղում չի արվում: Կա՞ արդյոք այդ խումբը, որի մասին խոսք անգամ չի եղել 2010-2011 ուստարվա դասագրքերի մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչպես տեսնում եք, սեղանի վրա ունենք իրարից անկախ երկու փաստաթուղթ` մեկը առոջապահության նախարարի հրամանը, մյուսը` Ձերը, որոնց նպատակները կարծես թե նույնն են` մեր երեխաներին տրամադրել պետական ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան, բովանդակալից, երեխաների առողջությունը չվտանգող դասագրքեր, որոնց քաշը, չափսերը, տառատեսակները, թղթի որակը, տողերի քանակը, գրքերը կարելու ձեւերը եւ փորձաքննության ենթակա բազմաթիվ այլ պահանջներ պետք է տարբերակվեն` երեխաների տարիքին համապատասխան:

Հարգելի պարոն Աշոտյան, խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե
1. ԿԳ նախարարությունը երբևիցե տեղեկացվե՞լ է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության արդյունքների մասին` կապված դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննության հետ,
2. ելնելով երկու նախարարների` իրարից անկախ հրամաններից` ՀՀ ԿԳՆ-ն պատրա՞ստ է արդյոք ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ստեղծել մի գործուն մեխանիզմ, որը կմեկտեղի վերոնշյալ երկու փաստաթղթերի պահանջները, որոնք հաշվի կառնվեն դասագրքերի ստեղծման թե բովանդակային և թե արտադրությամբ զբաղվող մարմինների կողմից»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}