Անիի Մայր Տաճարի նամազը մեծ հարված է եվրոպական քաղաքակրթությանը. Հայկ Դեմոյան
Անիի Մայր Տաճարում իրականացած նամազը մեծ հարված է Եվրոպական մշակութային ժառանգությանը: Այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ցավ հայտնելով, որ Ալահին նույնպես թուրքերը փորձում են հակահայկական նախաձեռնությունների մեջ ներքաշել:
Նա ուրախ է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սահմանափակվում է նամազով և զրկված է թուրք քոչվորներին հատուկ մեկ այլ ծիսակատարություն իրականացնելով, այն է` «մարդկանց գլուխներից բուրգեր պատրաստել, իսկ մանուկների արյան մեջ լոգանք ընդունել»:
Այսօրվա ասուլիսում պատմաբանը տեղեկացրեց, որ Անիում կան շատ այլ մզկիթներ, բայց Բահչելին միտումնավոր կերպով է ընտրել Անիի Մայր Տաճարը:
«Ցանկացած մահմեդականի համար առնվազն պետք է խիստ վիրավորական լիներ Բահչելիի այդ արարքը, քանի որ նա ընտրել է թրիքով պատված մի վայր ու աղոթք է անում` առ Ալլահ», -նկատեց Դեմոյանը:
Նրա խոսքով, այսօր Անիի Մայր Տաճարում ծրագրված նամազը ցույց է տալիս, որ թուրքական հասարակությունը հատվածայնացված է և որոշումներ են կայացվում` օգտագործելով այլ ժողովուրդների ժառանգությունը, պատմական հիշողությունը:
«Սա վկայում է այն մասին, որ նախընտրական փուլում թուրքական իշխանություններն ու կուսակցությունները չեն խորշում օգտագործել այլ ժողովուրդների պատմական ժառանգությունն ու կրոնը», -հավելեց Հայկ Դեմոյանը:
Պատմաբանը պատմական էքսկուրս անելով, վկայում է, որ Բահչելիի նախնի քոչվորները Անատոլիա (Արևմտյան Հայաստան) են մուտք գործել հենց Անիի տարածքով, իսկ Անատոլիա մուտք գործելով թուրքերը մուտք են գործել Եվրոպա:
«400 տարի շարունակ նրանք պատուհաս ու դժբախտություն բերեցին բուլղարների, հույների, աֆղանների ու հունագարացիների համար, 400 տարի շարունակ թուրքական արևմտյան հատվածը գտնվում էր թրքական հետամնաց լծի տակ», -նշեց նա` եզրակացնելով, որ Բահչելիի նամազը հարված և լուրջ մարտահրավեր է եվրոպական մշակութային ժառանգությանը:
«Սա ապտակ է եվրոպական քաղաքակրթությանը, որովհետև Անին ոչնչացնելով` նրանք մտան նաև Եվրոպա, հետևաբար այս գործողությունը պետք է իր գնահատականը ստանա ոչ միայն հայկական կողմից, այլ նաև Եվրոպայից», -նկատեց պատմաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին