«Գրահրատարակչության ոլորտում կան մի շարք հարցեր, որտեղ Հայաստանը դեռ կաղում է»
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անընդհատ խոսում են, որ հասարակությունը պետք է դառնա դեպի գիրք, սակայն մյուս կողմից գիրք գրողը և հրատարակիչը պետք է դառնան դեպի ընթերցողը, որի մասին ընդհանրապես չի խոսվում:
«Գրքերը հրատարակելու առումով ոչ մի առաջխաղացում չկա: Աշխարհն անցել է առաջ, մենք դոփում ենք տեղում: Մենք պետք է մանուկ հասակից երեխաների մեջ սեր սերմանենք գրքի նկատմամբ, դա կարել է անել խաղալիք գրքերով: Նման գրքերով ողողված է ամբոջ աշխարհը, իսկ Հայաստանում նման գրքեր չեն հրատարակվում, քանի որ հայ սպառողը դեռ պատրաստ չէ 2600 դրամ տալ խաղալիք գրքին»,- ասաց նա և հավելեց, որ մանկական գրքերը պետք է հրատարակել շատ գեղեցիկ գունազարդումներով:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանում գիրք գնող չկա, սակայն էլեկտրոնային շատ քիչ գրքեր ունենք, իսկ ամբողջ աշխարհում ամենաշատը վաճառվում են էլեկտրոնային գրքերը: «Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որ շատացնենք էլեկտրոնային գրքերի քանակը, որի պահանջարկը շատ մեծ է»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա, այսօր պետք է համահունչ քայլենք աշխարհին, սակայն գրահրատարակչության ոլորտում կան մի շարք հարցեր, որտեղ Հայաստանը դեռ կաղում է: «Մենք մեր ջանքերը պետք է մեկտեղենք, որպեսզի կարողանանք հասնենք լուրջ արդյունքների: Մենք պետք է գիտակցենք, որ գիրքը բացի հոգևոր արժեք լինելուց նաև ապրանք է, որի մասին մենք մոռացել ենք, քանի որ գրքերն այսօր Հայաստանում ընդհանրապես չենք գովազդում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում