Վ. Աթանեսյան. «Ադրբեջանը խոսելու տեղ չունի, պարտված է»
«Հայոց աշխարհը» հիշեցնում է, որ հոկտեմբերի 4-14-ը Արցախի ազատագրված տարածքներում է լինելու դաշտային փաստահավաք առաքելությունը: Միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջադրած, բայց ժամանակավորապես հետ վերցրած բանաձեւի «լույսի ներքո»: Այս կապակցությամբ թերթը ներկայացնում է հարցազրույց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:
«Եթե ինչ-որ մեկն ուզում է փոխել պատերազմի հետեւանքով ստեղծված ստատուս-քվոն, պետք է բանակցի նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ընտրյալ ներկայացուցիչների հետ: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը չէ` Հայաստանը եւ Ադրբեջանը իրավասու չեն պայմանավորվել, թե ինչպես պետք է ապրի ԼՂՀ բնակչությունը, ճիշտ այնպես, ինչպես Իսպանիան եւ Իտալիան չեն կարող պայմանավորվել եւ որոշումներ կայացնել Ֆրանսիայի եւ Կորսիկայի հարաբերությունների վերաբերյալ:
«Դաշտային առաքելության «վտանգների» համատեքստում ասվում է, թե մշակութային արժեքների, թանգարանային նմուշների, ենթակառուցվածքների «նպատակային զանգվածային ոչնչացման» ապացույցների ի հայտ գալու դեպքում Հայաստանը շատ լուրջ խնդիրներ կունենա: Նման մտավախություն ունե՞ք»` հարցին Աթանեսյանը պատասխանել է. «Այդ տարածքներում ընդամենը մի մշակութային հուշարձան կա: Դա Աղդամի մզկիթն է, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբներին եւ առ այսօր կանգուն է: Գոնե ես այդ տարածքներում«ադրբեջանական ճարտարապետության» այլ նմուշ չեմ հիշում: Հակառակը, մենք դիտորդական առաքելության ուշադրությունը պետք է հրավիրենք այն փաստի վրա, որ այդ տարածքների յուրաքանչյուր մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա կարելի է գտնել հայկական մշակույթի կոթողներ եւ հուշարձաններ, որոնք խորհրդային տարիներին կամ ավերվել են, կամ վերածվել անասնաֆերմայի, կամ դարձել կոլխոզի պահեստ:
Խնդրեմ` թող գան, տեսնեն Դադիվանքը, այդ ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական խաչքարերը, կամուրջները, իջեւանատները: Եթե խոսքը մշակութային հուշարձանների մասին է, ապա Ադրբեջանն այդ դաշտում էս գլխից պարտված է` ընդհանրապես խոսելու տեղ չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա