Այսօր կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» ութերորդ միջազգային թատերական փառատոնը
Այսօր Երևանում կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» ութերորդ միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:
«ՀԱՅ ՖԵՍՏ-2010»-ին հանդես կգա 22 երկրից 33 թատերախումբ, այդ թվում Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Չեխիայից, Իրանից, Հայաստանից:
Այսօր փառատոնը կբացի իրանական Էմրուզ թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» տրագիկկոմեդիան: Սա մի լայնամասշտաբ բեմադրություն է, որտեղ ներգրավված են թելեր և գործվածքներ, իրանական հնագույն զարդանախշեր, 4 եղանակների վերարտադրումը ըստ գորգագործների`Ռումիի պոեզիայի համադրությամբ:
Փառատոնի շրջանակներում մոտ 15 բեմահարթակներում կցուցադրվեն 60 ներկայացումներ, որոնք կընդգրկվեն փառատոնի հիմնական և ֆրինջ ծրագրերում: Նա նշեց, որ այս տարի թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, մատների թատրոն, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնին մասնակցում են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի թատրոններ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունից Իմիթեյթինգ դը Դոգ թատրոնը, Չեխիայից Լուդեմ թատրոնը և ԱՄՆ-ից Չառլզտաուն Ուորկինգ թատրոնը:
«ՀԱՅ ՖԵՍՏ-2010»-ի առանձնահատկություններից է իրանական ներկայացումների հատուկ ծրագիրը, որը կոչվելու է «show-case»:
Նշենք, որ փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: