Հայկական ժամանակը
Հնարավոր է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում ԽՎ նստաշրջանի ընթացքում
«Հայկական ժամանակը» գրում է, որ հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԽՎ բյուրոն ԼՂ հարցով նոր զեկուցող է ընտրելու Գորան Լենմարկերի փոխարեն: Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լենմարկերը չէր առաջադրվել պատգամավորության թեկնածու: Թե ովքեր են այդ տեղի թեկնածուները, դեռ հայտնի չէ: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը թերթին փոխանցել է, որ ԽՎ նստաշրջանի ընթացքում հնարավոր է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում:
Արեւիկ Պետրոսյանը ՍԴ անդա՞մ է ուզում դառնալ
«Հայկական ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով` ԱԺ նախկին փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը փորձում է դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նոյեմբերի 7-ին լրանալու է ՍԴ անդամ Հենրիկ Դանիելյանի 70-ամյակը եւ պաշտոնավարման ժամկետը: Ու հիմա Ա. Պետրոսյանը բոլոր «կանալներն» օգտագործում է թափուր այդ պաշտոնում նշանակվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա