ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեի ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները կսկսվեն արդեն այսօր: Նա նախ` հանդիպելու է արտաքին գործերի նախարարի հետ, այնուհետև այցելելու է Վարաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ ելույթ է ունենալու: Այնուհետև հանդիպելու է խորհրդարանի նախագահի, վարչապետի հետ:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գործընկերային գրասենյակի բացման արարողություն:
Այցի վերջում նա հանդիպելու է նաև Վարաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ, հանդես են գալու մամուլի ասուլիսով: Այսօր երեկոյան վերադառանալու է:
Վրաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը համարում են շատ կարևոր: «Այս այցի ընթացքում, ես վստահ եմ, մենք ևս մեկ անգամ հստակ կլսենք Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և Վրաստանի տարածքային ամբողջականության հարցերում աջակցության մասին»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն: