«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր պատվավոր նախագահ ունի
«Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի պատվավոր նախագահ է նշանակվել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը:
Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Մենք համագործակցել ենք «Փյունիկ» հիմնադրամի հետ ու տեսանք, որ այդ համագործակցությունը լավ է ընթանում, որոշեցինք համատեղել մեր ուժերը և աշխատել միասին: Նա պատրաստ է մեր հետ միասին մտնել այս հոգսի, ծանրության տակ»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Ասուլիսին ներկա Լ. Սարգսյանն էլ ասաց, որ իր համար անակնկալ էր, երբ իմացավ, որ իրեն նշանակել են փառատոնի պատվավոր նախագահ, միաժամանակ` «մեծ պատիվ»: ««Ոսկե ծիրան» կինոփառատոնը լայն կերպով կայացած փառատոն է: Այն ոչ միայն կինոփառատոն է, այլ նաև դիվանագիտական լուրջ աշխատանք: Հայաստանը փոքր երկիր է, ու հենց այսպիսի փառատոնը կարող է նպաստել մեր երկրի ճանաչմանը: Պետք է աշխատենք»,- ասաց նա:
Նշենք, որ փառատոնի պատվավոր նախագահը փառատոնի հիմնադրման օրվանից եղել է Վարդան Օսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները