«Տեսնեմ Անին». Ֆիլմ հայոց միջնադարյան մայրաքաղաքի մասին
«AZD Production» ընկերությունն սկսել է «Տեսնեմ Անին» վավերագրական ֆիլմի արտադրությունը, որը փաստական նյութի վրա հիմնված մի հուզական պատմություն է` նվիրված Հայոց միջնադարյան ժամանակներում հիմնադրված այս բացառիկ գեղեցիկ մայրաքաղաքին:
Ֆիլմը ներկայության էֆֆեկտ է ապահովում հանդիսատեսի համար, մանրակրկիտ և ամբողջական պատկերացում է տալիս Անիի այսօրվա վիճակի մասին: Անին ներկայացվում է ոչ միայն որպես ճարտարապետական հուշարձան, այլև` կենդանի քաղաք, հայկական յուրահատուկ քաղաքակրթության օրրան: Ֆիլմի հեղինակներն են` Մարինա Կարապետյանը և Մհեր Դավոյանը, իսկ պրոդյուսերն է` Հայկ Հարությունյանը:
Նշենք, որ Անին մայրաքաղաք է հհռչակվել 961 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի օրոք: Հաջորդ տարի Անիի` մայրաքաղաք հռչակման 1050-ամյակն է: Անիի հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Առաքելոցը, Սբ. Փրկիչը, Տիգրան Հոնեցու, Մանուչեի եկեղեցիները։ Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները