Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս տարի կնշվի հոկտեմբերի 10-ին
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս տարի կնշվի հոկտեմբերի 10-ին: Ըստ erebuni-yerevan.am կայքի , տոնի շրջանակներում կանցկացվեն բազմապիսի մշակութային և մարզական միջոցառումներ` նվիրված «Էրեբունի-Երևան»-ի 2792-ամյակին:
Մասնավորապես, տեղի կունենա Արգիշտի թագավորի գլխավորությամբ զորախումբի բեմականացված քայլերթ` Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան, ապա Հանրապետության Հրապարակ, տոնական շքերթ`Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: Կանցկացվեն մանկական բեմ-տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, պարալիմպիկ խաղերի մասնակիցների երթ և վազք. վազքահրապարակի երկարությունը կհամապատասխանի այդ օրվա խորհրդանշական թվին` 2792-ին:
Կարապի լճում կկազմակերպվի վինտ սերֆինգի ցուցադրական մրցույթ, Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկում` ավանդական «Կոխի» ցուցադրական ելույթներ` «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ: Մայրաքաղաքի փողոցներում այդ օրը կհնչի տարբեր ոճի երաժշտություն` ազգային ազգագրական, դասական, ջազ, ռոք:
Երեկոյան Հանրապետության Հրապարակում հայ և արտասահմանից ժամանած երգիչների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ , իսկ վերջում` շքեղ հրավառություն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի