Վրացի փախստականները պահանջում են փակել «Վերին Լարս»-ը
Վրացի փախստականները պահանջում են հայերի համար փակել «Վերին Լարս»-ը: Նրանք իրենց պահանջը բացատրում են նրանով, որ ՄԱԿ-ում փախստականների` իրենց տները վերադառնալու մասին Վրաստանի կողմից ներկայացված բանաձևը Հայաստանը չի պաշտպանել: Այդ մասին վրացական «Ախալի Թաոբա» թերթին հայտնել է անկուսակցականների շարժման առաջնորդ Մամուկա Գվադզաբիան, տեղեկացնում է «Грузия Online»-ը:
Այդ կապակցությամբ փախստականները դիմել են Գվադզաբիային և պահանջել համապատասխան միջոցներ ձեռնարկել, մասնավորապես փակել «Վերին Լարս»-ը, որի միջոցով Ռուսաստանից բեռներ են տեղափոխվում Հայաստան:
Գվադզաբիան տեղեկացրել է, որ այդ հարցը իր գործողությունների օրակարգից հանված չէ, և ինքն այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի կուսակցությունների ու երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ: