Ուկրաինայի շախմատային ընտրանին նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի հավաքականն ընդամենը 7-րդն է
Խանտի Մանսիյսկում ավարտվել է համաշխարհային Շախմատային Օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ընտրանու հետ: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Վլադիսլավ Տկաչևի և Ռոման Էդուարդի հետ: Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վիշյե Լագրավին, իսկ Վլադիմիր Հակոբյանը, ցավոք, զիջեց Լորեն Ֆրեսինեթին:
Այսպիսով` 22 հնարավորից վաստակելով 16 միավոր` մեր ազգային թիմը հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինայի հավաքականը` վաստակելով 19 միավոր: Ռուսաստանի առաջին ընտրանին նրանից միայն մեկ միավորով հետ մնաց` արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը, իսկ 17 միավոր արդյունքով բրոնզե մեդալներին տիրացան իսրայելցիները: Չորրորդ տեղում հանգրվանած հունգարացիները նույնպես իրենց ակտիվում 17 միավոր ունեն:
Նշենք նաև, որ Օլիմպիադան 16 միավորով եզրափակել են Չինաստանի, Ռուսաստանի երկրորդ, Հայաստանի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիմերը` նշված հերթականությամբ տեղ զբաղեցնելով 5-10-րդ տեղերում:
Մաքսիմ Վիշյե Լագրավ-Լևոն Արոնյան 0:1
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. Nc3 dxc4 5. a4 Bf5 6. Ne5 Nbd7 7. Nxc4 Qc7 8. g3 e5 9. dxe5 Nxe5 10. Bf4 Nfd7 11. Bg2 g5 12. Bxe5 Nxe5 13. Qd4 f6 14. O-O-O Rd8 15. Qe3 Be7 16. Rxd8+ Kxd8 17. Rd1+ Kc8 18. Be4 Bg6 19. Bxg6 hxg6 20. Nxe5 Qxe5 21. Qxe5 fxe5 22. Rh1 Kd7 23. e3 Ke6 24. Kd1 Bb4 25. Ne4 Kf5 26. f3 g4 27. Ke2 g5 28. Nf2 gxf3+ 29. Kxf3 e4+ 30. Ke2 Rd8 31. Rd1 Rxd1 32. g4+ Ke5 33. Kxd1 Kd5 34. Nh3 Be7 35. Kc2 b5 36. b3 bxa4 37. bxa4 c5 38. Nf2 c4 39. Kc3 Bc5 40. Nd1 Bd6 41. Kc2 Bb4 42. Nf2 Be1 43. Nh3 Bh4 44. Kd2 Kc5 45. Ng1 Kb4 46. Ne2 Kb3 47. a5 a6 48. Nd4+ Kb2 49. Ne2 Bf2 50. h3 Bh4 0-1:
Վլադիմիր Հակոբյան-Լորեն Ֆրեսինեթ 0:1
1. Nf3 d5 2. d4 Nf6 3. c4 e6 4. Nc3 dxc4 5. Qa4+ c6 6. Qxc4 b5 7. Qd3 Nbd7 8. e4 b4 9. Na4 Qa5 10. b3 c5 11. Be3 Be7 12. dxc5 Bb7 13. Qb5 Qc7 14. Qxb4 Bxe4 15. Be2 O-O 16. O-O Bc6 17. Bf4 e5 18. Bg3 Ne4 19. Rac1 Rab8 20. Qc4 Rfc8 21. Rfd1 Nxg3 22. hxg3 Qa5 23. Qg4 Nf6 24. Qf5 e4 25. Nd4 Bxa4 26. bxa4 Rxc5 27. Qf4 Rd8 28. Nb3 Rxc1 29. Qxc1 Rxd1+ 30. Qxd1 Qxa4 31. Qc2 g6 32. Qc7 Qb4 33. Kf1 e3 34. Qxa7 exf2 35. Qxf2 Ne4 36. Qd4 Nxg3+ 37. Kf2 Bc5 0-1:
Վլադիսլավ Տկաչև-Գաբրիել Սարգսյան 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. g3 Bb4+ 5. Bd2 Be7 6. Bg2 O-O 7. O-O c6 8. Qc2 Nbd7 9. Rd1 b6 10. Bf4 Bb7 11. Nc3 dxc4 12. Nd2 Nd5 13. Nxc4 Nxf4 14. gxf4 Qc7 15. e3 Rad8 16. Rac1 c5 17. d5 exd5 18. Nxd5 Bxd5 19. Rxd5 b5 20. Ne5 Nxe5 21. Rxe5 Bd6 22. Rd5 Be7 23. Rcd1 Rxd5 24. Rxd5 Rd8 25. Rxd8+ 1/2-1/2:
Արման Փաշիկյան-Ռոման Էդուարդ 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. Bg5 Bg7 5. Bxf6 Bxf6 6. cxd5 c6 7. e4 O-O 8. e5 Bg7 9. Bc4 b5 10. Bb3 b4 11. Nce2 cxd5 12. h4 h5 13. Nf4 e6 14. Bc2 Nc6 15. Rh3 Qa5 16. b3 Nxd4 17. Bxg6 Qc7 18. Re3 Nc6 19. Bc2 Nxe5 20. Rc1 Ng6 21. Nxg6 fxg6 22. Nf3 Bh6 23. Ng5 Qh2 24. Qd3 Rf5 25. Qe2 Qh1+ 26. Kd2 Qxh4 27. Bxf5 gxf5 28. Qb5 Qxg5 29. Qe8+ Bf8 30. Rxc8 Rxc8 31. Qxe6+ Kh7 32. Qxc8 d4 33. Qxf8 dxe3+ 34. Ke2 exf2 35. Qf7+ Kh6 36. Qf8+ Qg7 37. Qd6+ Qg6 38. Qf8+ Kg5 39. Qxb4 Qa6+ 40. Kxf2 Qxa2+ 41. Kf3 Qa6 42. Qe7+ Kg6 43. Qe8+ Kf6 44. Qh8+ Kg6 1/2-1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան