Վ. Գուլուզադե. ԵԱՀԿ ՄԽ-ի փաստահավաք առաքելության այցը ԼՂ հարակից տարածքներ որևէ նշանակություն չունի
Ի՞նչ է այնտեղ անելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող դաշտային փաստահավաք առաքելությունը՝ միանշանակ ոչինչ: Ամեն ինչ ի սկզբանե պարզ էր: Այն ինչ կա այնտեղ ավելի վաղ հայտնի էր: Այդ այցն իրենից շեղող մանևր է ներկայացնում: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դաշտային փաստահավաք առաքելությանը՝ «1նյուզ.ազ» լրատվական կայքի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի արտաքին արցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ի գնահատող առաքելության այցն ուղղակի ծիծաղ է առաջացնում: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործունեությունը ԼՂ հարակից տարածքներում ադրբեջանցի քաղաքագետը որպես դատարկաբանություն է որակել, ինչը որևէ նշանակություն չունի:
Խոսակցություններն այն մասին, թե այդ առաքելությունը կարող է մտահոգիչ լինել Հայաստանի համար՝ ուղղակի մանր խոսակցությունների արդյունք է: