Իրանական կայք. Թուրք պաշտոնյաները միայն խոսքով են աջակցում Իրանին
Թուրքիայի իշխանությունները հաճախ են հայտարարում, որ Թուրքիան չի հետևի Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական պատժամիջոցներին, հակառակ այդ պնդումներին` թուրքական ընկերություններն Իրանում դադարեցնում են իրենց գործունեությունը. թուրք պաշտոնյաները միայն խոսքով են աջակցում Իրանին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իրանի նավթային նախագծերից մեկում իր աշխատանքներն է դադարեցրել թուրքական «Թափռաս» ընկերությունը:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ասրիրան.քոմ» կայքը տեղեկացրել էր, որ թուրքական որոշ բանկեր սերտ գործակցային հարաբերություններ ունենալով ամերիկյան և եվրոպական բանկերի հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճառով դադարեցրել են Իրան կատարվող փոխանցումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա