Վերին-Լարս անցակետը փակվել է տեխնիկական պատճառներով. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի ղեկավարությունը Վերին-Լարսը գրավոր կամ բանավոր փակելու հրահանգ չի տվել անցակետին: Վերջին օրերին տեղի ունեցած փակման դեպքերը պայմանավորված են տեխնիկական խնդիրներով: Այս մասին ասուլիսում ասաց նախօրեին Հայաստան այցելած Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ այս հարցը ինքն այսօր քննարկել է իր վրաց գործընկերոջ հետ: Ըստ նախարարի, նա բացատրություն է տվել` ասելով, որ տեխնիկական պատճառներով է փակվել, ինչպես նաև ասել է, որ անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Վերին-Լարս անցակետը փակված էր 2006 թվականի նոյեմբերից, իսկ այս տարվա մարտի 1-ից այն բացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա