Խաչի տեղադրումից հետո Սիրիայից հայ ուխտավորներ են գնացել Աղթամար
Վանի Աղթամար կղզու հարավ-արևելյան մասում գտնվող 10-րդ դարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումից հետո հայ ուխտավորների առաջին խումբը եկել է Սիրիայից: Թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվական կայքի տեղեկացմամբ` խաչի տեղադրման լուրն առնելուն պես մի խումբ սիրիահայեր նախօրեին եկել են Վան, ճանապարհվել դեպի եկեղեցի:
«Նրանք նշում էին, որ խաչի տեղադրումն իրենց համար շատ մեծ նշանակություն ունի, իսկ շատերի աչքերում արցունքներ էին լճանում»,- նկարագրում է թուրքական լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ 95 տարվա դադարից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 2010-ի սեպտեմբերի 19-ին վերաբեցվեց կրոնական արարողության համար: Պատարագը մատուցվեց անխաչ գմբեթի ներքո: Թուրքական իշխանությունների պատճառաբանությունը տեխնիկական խնդիրներն էին: Վանի նահանգապետը խոստացել էր մեկուկես ամիս անց տեղադրել խաչը: Մինչդեռ հոկտեմբերի 1-ին տեղեկություն տարածվեց այն մասին, խաչն արդեն ամրակցվել է գմբեթին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան