Գրիգոլ Վաշաձե. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի
«Ես չգիտեմ` ինչ է Ջավախքը. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի»,- այսպես արձագանքեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն լրագրողի այն հարցին` եթե Վրաստանը ժամանակին վավերացներ տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական կոնվենցիան, միգուցե հիմա Ջավախքում չլինե՞ր կրթական և լեզվական հարցերի շուրջ առաջացած մի շարք խնդիրներ, ապա շարունակեց. «Չեմ տեսնում` ինչ խնդրի մասին է բարձրաձայնվող հարցը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան է այցելել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Նա այսօր հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա համատեղ մամուլի ասուլիս հրավիրել:
Գ. Վաշաձեն ասաց, որ Վրաստանում 103 հայկական դպրոց է վերանորոգվել, համակարգիչներ են տրամադրել պետական միջոցներով: Ըստ նրա, ավելի շատ ուշադրություն են դարձրել հենց հայկական դպրոցներին, քան վրացական:
Նա նշեց, որ դպրոցականները բազային կրթություն ստանում են հայերենով, վրացական բուհերում ուսանելու համար Սամցխե-Ջավախեթիից դիմորդները հիմնական քննությունները հայերեն են տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում