Վան դեր Մեեր. Ես ճանաչում եմ այն մեծ ավանդը, որը ներդնում է Հայաստանը միջազգային գիտական առաջընթացի գործին
Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու արժանիքների համար այսօր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերին շնորհեց ակադեմիայի ոսկե մեդալ:
«Ես ընկալում եմ այս մեդալը որպես մի շատ հստակ նշան՝ մեր համատեղ ուղին շարունակել այսուհետ նույնպես կողք կողքի՝ աջակցելով միջազգային գիտական նվաճումներին և նորարարական գործընկերություններին: Ես ճանաչում եմ այն մեծ ավանդը, որը ներդնում է Հայաստանը և շարունակելու է ներդնել միջազգային գիտական առաջընթացի գործին՝ ի օգուտ ողջ մարդկությանը»,-իր ելույթում ասաց Ադրիաան Վան դեր Մեերը:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից պարզաբանում են, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից:
Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ., իսկ 1997թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միանալու մասին որոշումը: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գիտնականներ և մասնագետներ ավելի շատ ներգրավելու նպատակով ստեղծվեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունք:
Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից: Հայաստանից տրվել են ավելի քան 70 տարբեր կազմակերպությունների 440 առաջարկություներ, որոնք ներառել են գիտության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան, կենսատեխնոլոգիան, էկոլոգիան, տեղեկատվական և կապի համակարգերը, նյութագիտությունը, սարքաշինությունը, ոչ միջուկային էներգետիկան և այլն: Հայկական նախագծերից ամենանշանակալիցների է «Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական վտանգների ռիսկերի նվազեցման համար գիտական կենտրոնների ցանցի բացում» նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Գառնիի միջազգային կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան