Արցախի նախագահ. Օդանավակայանը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որևէ թերացման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի մի շարք շինարարական օբյեկտներ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, մայրաքաղաքում կառուցվող նոր օդանավակայանում երկրի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և տեղում հրավիրված խորհրդակցությունում կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Բակո Սահակյանը նշել է, որ համալիրը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որևէ թերացման, եթե նույնիսկ չպահպանվեն նախանշված ժամկետները:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Արցախի պետական համալսարան ևծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա