Հայաստանում ելույթ են ունենալու աշխարհահռչակ երկու երաժիշտներ
Հոկտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին, դասական երաժշտության սիրահարները Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնարավորություն կունենան ունկնդրելու հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին և Հայաստանի պետական կամերային նվագախմբին, որը ղեկավարելու է դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Այս մասին հաղորդում են Կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից:
Միջազգային բազմաթիվ բեմերում հանդես եկած և բազմաթիվ մրցանակների արժանացած արտիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն Բախի, Մոցարտի և Դվորժակի ստեղծագործությունները:
Սվետլանա Նավասարդյանը ծնվել է Ալավերդի քաղաքում, հաճախել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը: Նա հայրենիքում արժանացել է բազմաթիվ պատվավոր կոչումների, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Դաշնակահարուհին հաճախ է այցելում հայրենի քաղաք ու հանդես գալիս դասական երաժշտության համերգներով:
Վահան Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: 1993 թ-ից նա ապրել է Ֆրանսիայում, Փարիզի կոնսերվատորիայում սովորել է Ջեք Ռուվերի հետ: Նրան պարբերաբար հրավիրում են հանդես գալու տարբեր նվագախմբերում` Ֆրանսիայի ազգային նվագախումբ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախումբ, Կաննի նվագախումբ, Փայս դե Լա Լոյի ազգային նվագախումբ, Փարիզի նվագախմբային անսամբլ, Փարիզի միջազգային նվագախումբ, Բիեննի սիմֆոնիկ նվագախումբ և այլն:
Վահան Մարտիրոսյանը միաժամանակ ծավալում է դիրիժորական գործունեություն: 15 տարեկանում նա նշանակվել է պատանեկան կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար: Վահան Մարտիրոսյանը նաև «Մաեստրիա» կամերային նվագախմբի հիմնադիրն է, որի հետ նա ներկայացել է ամենահեղինակավոր համերգասրահներում` Փարիզի «Theatre des Champs-Elysees»-ում, Թոուլոուսի «Halle aux Grainsn»-ում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին