Ա. Աշոտյան. Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ. «Սիրելի ուսուցիչներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են: Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` Դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, Ձեր ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:
Սիրելի ուսուցիչներ,
Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը, լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան