Թուրքիան փորձում է ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման պատրանք
«Голос Армении»-ն գրում է, որ լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման երաշխավորներն էին Կիրիլ Լավրովը, Հիլլարի Քլինթոնը, Բ. Քուշները և միջազգային քաղաքականության այլ հայտնի գործիչներ, սակայն նրանցից ոչ ոք չկարողացավ ստիպել Անկարային կատարել իր վրա վերցված պարտավորությունները: Անկարան իր վարքը պայմանավորում էր մեկ Լեռնային Ղարաբաղի, մեկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Այս կապակցությամբ թերթը նշում է, որ հայ-թուրքական արձանագրությունների տապալման իրական պատճառն այն է, որ պանթյուրքիզմի գաղափարը մնում է թուրքական քաղաքականության անկյունաքար:
Հոդվածում նշված է, որ դրա հետ մեկտեղ Թուրքիայի համար շահավետ չէ վերջնականապես թաղել գործընթացը: Այդ պատճառով` թուրքական քարոզչամեքենան երկրի ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար փորձում է պատրանք ստեղծել, թե հայ-թուրքական արձանագրությունները դեռ ողջ են: Այս փորձերի վառ օրինակն է Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը, որն իրականացվեց հայ-թուրքական արձանագրությունների 1-ամյակի շեմին: Ըստ թերթի` թուրքական կողմը կփորձի հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման պատրանքը պահել գոնե մինչև գալիք ապրիլի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա