Կգնա՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք. «Ծրագիրը դեռ քննարկումների փուլում է»
Հոկտեմբերի 23-28-ը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը այցելելու է Վրաստան:
Այս մասին ասուլիսում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, սակայն չցանկացավ ներկայացնել այցի ծրագիրը ու, մասնավորապես, այցի ընթացքում նախատեսվա՞ծ է Վահափառի այցելությունը Ջավախք: Նա ասաց, որ ծրագիրը դեռ քննարկումների փուլում է ու որոշ ժամանակ անց կիրազեկվի հանրությանը:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հնարավորություն կունենա բարձրաձայնել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների հարցը ու խնդրին լուծում տալու հեռանկարն ավելի շոշափելի կդառնա: «Այսօր էլ բանակցությունները շարունակվում են վրացական կողմի հետ, բայց որևէ շոշափելի արդյունքի չենք հասել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին