ԱԳՆ. Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին (Bernard Cerquiglini): Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով ռեկտորի առաջին այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին ընդգծել է, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր:
Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին և այսուհետ ևս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները