Մեկնարկեց «Գիտության փառատոն-2010» ը
«Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջազգային երկրորդ համաժողովին զուգահեռ, հոկտեմբերի 5-ից 8-ը անցկացվելու է նաև Գիտության փառատոնը: Փառատոնը համակարգում է ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:
Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի կարծիքով փառատոնը հատկապես կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանց հնարավորություն կտրվի հասարակությանը ներկայացնել ոչ միայն գիտության և առաջատար տեխնոլոգիաների իրենց նախագծերը, այլև շփվել և անմիջական կարծիքներ փոխանակել փառատոնի այցելուների, գիտնականների և բիզնեսի ոլորտի մարդկանց հետ:
«Փառատոնի նպատակն է սերտացնել գիտություն-հասարակություն կապը, քանի որ այսօր գիտության շատ լայն շրջանակներ պարզապես չեն պատկերացնում այն մեծ դերը , որը գիտությունը խաղում է հասարակության զարգացման համար: Այսօր աշխարհում ճգնաժամ է, և առաջատար երկրները համարում են, որ ելքը լինելու է ինովացիոն ուղղությամբ, այսինքն՝ օգտագործելով գիտության բոլոր հնարավորությունները», - ասաց Արմեն Սաղաթելյանը:
ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ծրագրում է անցկացնել նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացում, «Դեպի կանաչ էներգետիկա» թեմայով գիտաժողով, արվեստի նմուշների ցուցահանդես, բազմաթիվ թանգարանների ազատ այցելություն:
Նշենք, որ «Գիտության փառատոն» միջոցառումների շրջանակներում այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց աշակերտների և ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր գիտության ոլորտ ներգրավել տաղանդավոր երիտասարդներին, որոնք դեռ նոր պետք է ընտրեն իրենց մասնագիտական ուղին:
«Նմանատիպ միջոցառումների կազմակեպումը մեծ դեր և նշանակություն ունի, քանի որ յուրաքանչյուր երկրի և հասարակության զարգացման հեռանկարները կապվան են գիտության նվաճումների և ձեռքբերումների հետ: Իսկ դրանց ապագա հեղինակները այսօրվա երիտասարդ սենդի ներկայացուցիչներն են»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Տեղեկացնենք, որ «Գիտության փառատոն» միջոցառումների շարքը սկիզբ է առել 2000թ. Մեծ Բրիտանիայից և տարածվել մի շարք երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ… Փառատոնը գիտությանը նվիրված ամենամյա տոն է, որին մասնակից է ամբողջ հանրությունը՝ հասարակության տարբեր շերտեր, ընտանիքներ, երեխաներ և երտասարդներ, տարբեր բնագավառների մասնագետներ, գիտնականներ, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան