Թուրքական ընկերությանը պատկանող նավը Էգեյան ծովում խոչընդոտների է հանդիպել
Ռուսական դրոշով Sailqueen բեռնանավի անձնակազմի 16 անդամները` ուկրաինացիներ և ռուսներ, ստիպված են եղել դուրս թռչել, քանի որ նավի մեջ բացված անցքից ջուր է լցվել և առաջացել է շրջվելու վտանգ: Նավն ուղևորվելիս է եղել Թուրքիայից` Էֆեյան ծովով դեպի Դոնի Ռոստով: Այդ մասին տեղեկացնում է «Նյուզռու» կայքէջը: Ըստ աղբյուրի, նավը հարվածել է ծովի հատակին Լեսբոս կղզու և Թուրքիայի ափի միջև:
Sailqueen-ի մեջ եղել պողպատյա արտադրության բեռ: Ըստ «ՌԻԱ-նովոստի» գործակալության, Sailqueen-ը 1991 թվականի արտադրության նավ է, որը պատկանում է թուրքական Sail Trade Denizcilik ընկերությանը: