Աբրահամ-Ֆրոչ մենամարտը ոչ թե ընտրական է, այլ չեմպիոնական
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) բավարարել է WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչի բողոքը և փոխել է իր մոտեցումը` կապված երկրորդ միջինքաշային կարգում WBC-ի վարկածով թափուր մնացած չեմպիոնական կոչման ճակատագրի հետ: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Արդեն հստակեցվել է, որ նշված վարկածով չեմպիոնի կոչումը կնվաճի նոյեմբերի 27-ին տեղի ունենալիք Աբրահամ-Ֆրոչ մենամարտի հաղթողը:
Ավելի վաղ WBC-ն որոշել էր, որ չեմպիոնական կոչումը, որը թափուր մնաց այն բանից հետո, երբ Միկել Կեսլերը հայտարարեց ելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին, պետք է խաղարկվի մեկ այլ` Անդրե Ուորդ-Անդրե Դիրրել մենամարտում: Իսկ Աբրահամ-Ֆրոչ մենամարտը, ըստ նախկին որոշման, պետք է ընտրական լիներ, որի հաղթողը կարող էր դառնալ կոչման պարտադիր հավակնորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան