Ինչո՞ւ ազերիները սպանեցին Մանվել Սարիբեկյանին
Հարցն ինքնին տարօրինակ կարող է թվալ, եթե խոսքը ազերիների մասին է: Նրանք, այսպես թե այնպես, ստեղծված են միայն սպանելու, տանջամահ անելու համար, ընդ որում` ամենաստոր եղանակներով: Դրա վկայությունները շատ են: Ընդ որում` նրանք այդ ամենի վարպետն են խաղաղ բնակչության պարագայում, թիկունքից հարվածելու կամ անպաշտպան մարդկանց սպանելու առումով: Սա ինքնին հասկանալի է, և 20-ամյա Մանվել Սարիբեկյանի սպանությունը զարմանք չպատճառեց, այլ խորը ցավ ու վիշտ: Սակայն կարևոր է հասկանալ, թե հատկապես այս դեպքում ինչո՞ւ ազերի գերեվարողները նրան սպանեցին (կամ թեկուզ ինքնասպանության դրդեցին, ինչպես իրենք են փորձում ներկայացնել):
Հարցն այն է, որ ի սկզբանե ազերիական ագիտպրոպը որոշել էր երիտասարդ հայ հովվին ներկայացնել որպես… ահաբեկիչ: Դրա համար նունիսկ համապատասխան տեսագրություն էին տեղադրել իրենց կայքերում, ուր Սարիբեկյանը «խոստովանում էր» ահաբեկչության նախապատրաստության և դրան իր մասնակցության մասին: Սակայն այդ կադրերից ակնհայտ էր դառնում, որ Մանվելին ենթարկել են հոգեբանական և ֆիզիկական լուրջ ճնշումների և կտտանքների: Ավելին, երիտասարդն ակնհայտորեն կարդում էր իրեն պարտադրված տեքստը: Դրա մասին էր խոսում նրա հայացքի ուղղությունը, աչքերի համապատասխան շարժը, ինչպես նաև այն հանգամանքը, որ, օրինակ, ժամերի մասին խոսելիս` նախ նշում է ժամը 3-ը, ապա իսկույն ուղղում` 8-ը:
Այսպես սխալվել հնարավոր է միայն գրավոր տեքստն ընթերցելու պարագայում, քանի որ 3-ը և 8-ը գրությամբ բավական նման են իրար: Բնականաբար, այս ողջ անհեթեթության սարքովիությունն ի վերջո բացահայտվելու էր, առավել ևս, որ գերիների կամ նրանց դիակների փոխանակության հարց առաջանալու պարագայում Սարիբեկյանը Հայաստանում կպատմեր ողջ իրականությունը: Բնականաբար, պետք էր վերադարձնել նրա դիակը` դրանով իսկ նաև ունենալով իրենց դիվերսանտի դիակը հետ ստանալու հնարավորություն:
Մի խոսքով, տիպիկ ազերիական սովորույթ: Ուստի միջազգային հանրությունն իրապես պետք է համապատասխանաբար արձագանքի նման ստոր քայլերին:
Տեղին է հիշել ՀՀ ՊՆ համապատասխան հայտարարությունը այս կապակցությամբ. «Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին:
Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»:
Հ.Գ.-Երեկ մենք զրուցեցինք Թթուջուրի և Ճամբարակի մի շարք բնակիչների հետ, ովքեր ճանաչում էին Մանվել Սարիբեկյանին: Բոլորի վիշտն անասելի էր, նրանք հազիվ էին կարողանում խոսել և նշում էին, որ Մանվելը համեստ, կարգապահ տղա էր, լավ ընտանիքի զավակ: Մանվելի համագյուղացիներն ուղղակի ապուշություն էին համարում ազերիների հորինած հեքիաթները, թե տղան կարող էր ահաբեկչության մասնակից լինել: «Ազերիի ձեռագիր է, մենք վաղուց ենք ծանոթ», -ասում էին նրանցից շատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան