«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է մրցանակի
Հայ և ռուս կինոռեժիսորները հաղթել են «Ռուսաստան» վավերագրական կինոյի 21-րդ փառատոնում, որը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին Եկատիրինբուրգում:
Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակներն են Վարդան Հովհաննիսյանը, Արման Երիցյանը և Իննա Սահակյանը:
52-րոպեանոց կինոնկարը պատմում է լարախաղացության ավանդույթների մասին, ներկայացնում է ժողովրդական արվեստի այս տեսակի պատմությունը, որն անհետացման եզրին է հայտնվել: Ֆիլմի գլխավոր հերոսը` վերջին լարախաղացը, Հովսեփ Բեգլարյանն է:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել եկատիրինբուրգցի ռեժիսորի ֆիլմը:
Ժյուրիի որոշմամբ, ոչ մի ֆիլմ չի արժանացել Գրան-պրի մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին