Ռուսաստանը մնացել է միակ ակտիվ խաղացողը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում գերտերությունների գրաված դիրքի և ԼՂ հարցի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանի «Հումանիտար համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Նիկոլայ Սիլաևի հետ. «Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդվել են, ռուս փորձագետներն անգամ նշում են, որ Ռուսաստանը մնացել է միակ ակտիվ խաղացողը Հարավային Կովկասում: Դա պայմանավորված է մի քանի գործոններով. օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունն ուժեղացել է Հարավային Կովկասում: Դա կապված է նաև Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության սառեցման գործընթացի, այդ համատեքստում` նաև այլ պետությունների հնարավոր ակտիվացման կասեցման հետ: Ռուսաստանի դիրքերն ամրապնդվել են, քանի որ Հարավային Կովկասը, որպես առաջնահերթություն, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ ցածր հորիզոններ է զբաղեցնում»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Նիկոլայ Սիլաևը նշել է. «Ռուսաստանի իշխանությունների իրական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մշտապես հնչել է` պետք է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, և անհրաժեշտ է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը` փոխզիջումների հասնելու նպատակով: Այս խնդրում, կարծում եմ, ավելի առաջ ընթանալ հնարավոր է միայն մի դեպքում. եթե և´ Միացյալ Նահանգների, և´ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դառնա կարևոր առաջնահերթություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա