Վիճաբանություն «Մեր Ղարաբաղը» գրության համար…Տյումենում
Տյումենում ադրբեջանցի և հայ երիտասարդների միջև ընդհարում է տեղի ունեցել, որը հաջողվել է կանխել,- տեղեկացնում է Islamnews-ը: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ քաղաքի 16-րդ փողոցում ազգությամբ հայ մի երիտասարդ քայլել է «Մեր Ղարաբաղը» գրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին ու վեճ է առաջացել:
Երիտասարդների միջև տեղի է ունեցել «ռազբորկա», և կողմերից մեկը զինված է եղել տրավմատիկ զենքով, այդ պատճառով ուժերը հավասար չեն եղել: Տղաներից մեկը նույնիսկ վնասվածք է ստացել ականջի շրջանում:
Մյուս հանդիպումը, որի ժամանակ կողմերը մտադրություն են ունեցել թարմ ուժեր ներքաշել, չի կայացել. իրավապահ մարմինները կարողացել են ժամանակին կանխել ընդհարումը:
Ազգային փոքրամասնությունների հարցերով շրջանային հանձնաժողովը ադրբեջանցի և հայ համայնքների առաջնորդների հետ միասին քննարկել է կատարվածը և ժամանակին կանխել կռիվը: