Հայաստանը արդյունաբերության աճի ցուցանիշով ԱՊՀ-ում երկրորդն է
ԱՊՀ երկրներում այս տարվա 8 ամիսների ընթացքում արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9 տոկոսով: Ըստ ԱՊՀ վիճակագրական ծառայության, արդյունաբերական աճի ցուցանիշով առաջին տեղում է Ղրղզստանը` 20,8 տոկոս, այնուհետև Հայաստանը` 11, 5 տոկոս:
Ղազախստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում արդյունաբերությունը այս տարվա 8 ամիսների ընթացքում աճել է 10,9 տոկոսով, Բելառուսում` 9,8 տոկոսով, Ռուսաստանում` 9,2 -ով, Ուզբեկստանում` 8 տոկոսով, Մոլդովայում` 5,2 տոկոսով, Ադրբեջանում` 3,8 տոկոսով:
Հունվար-օգոստոս ամիսներին ՀՆԱ-ն Հայաստանում աճել է 3,1 տոկոսով: ՀՆԱ-ի աճի ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում առաջինն են Բելառուսն ու Տաջիկստանը` 6,1 տոկոս: Ադրբեջանում ՀՆԱ-ն նշված ժամանակաշրջանում աճել է 3,8 տոկոսով, Ղրղզստանում` 0,6 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա