Կառլ Ֆրոչ. «Անհրաժեշտ է նոկաուտի ենթարկել Աբրահամին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը խոստովանել է, որ նոյեմբերի 27-ին Արթուր Աբրահամի հետ մենամարտում չի ցանկանում հաղթողի ելքի որոշման հարցը թողնել մրցավարներին:
«Շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ է ինձ հնարավորություն տրվում մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Ինչպես երևում է, Ֆինլանդիայում մեր մենամարտը կսպասարկեն ամերիկացի երեք մրցավարներ, ինչն ուրախացնում է: Կարծում եմ` անհրաժեշտ է նոկաուտի ենթարկել Աբրահամին` անվիճելի հաղթանակ տոնելու և չեմպիոնական գոտին, որն ինձանից խլեցին Դանիայում, վերադարձնելու համար»,- Կառլ Ֆրոչի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան