Ադրբեջանը սպանեց Մանվել Սարիբեկյանին. Միջազգային հանրությունը դեռ լռում է
«Голос Армении»-ն, անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան փաստին` գրում է, որ դեռ սեպտեմբերի 25-ին, երբ Մանվել Սարիբեկյանը ողջ էր, թերթի խմբագրությունը հայ գերուն հետ բերելու հարցերով դիմել էր Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչություն, ուր հայտնել էին, թե Կարմիր Խաչի Բաքվի մասնաճյուղն արդեն զբաղվում է այդ հարցերով:
Թերթը նշում է, որ բաքվում գտնվող Կարմիր Խաչի ներկայացուցիչներին թույլ չտվեցին հանդիպել Մանվել Սարիբեկյանի հետ, սակայն դա ազդակ չհանդիսացավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար, որպեսզի վերջինս ավելի խստացնի Ադրբեջանի հանդեպ իր պահանջները: «Արդյունքը ողբերգական էր: Սակայն և´ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, և´ ԵԱՀԿ-ն շարունակում են լռել: ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը խումբը հանգիստ շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքների անհասկանալի մոնիթորինգը և ոչ մի ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ Ադրբեջանը խախտում է բոլոր հնարավոր միջազգային նորմերը: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ցինիկաբար շարունակում են աղմկել իրենց դիվերսանտի մարմնի վերադարձի շուրջ»,- գրված է հոդվածում:
Թերթը նշում է, որ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններն ու արտգործնախարարությունը պետք է կատարվածը քննադատող հայտարարությամբ հանդես գան, ինչպես նաև բոլոր հնարավոր միջազգային կառույցներից պահանջեն պատժել Ադրբեջանին: Ըստ թերթի` օրերս Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանին ՀՀ ԱԺ ներկայացուցչությունը նույնպես պետք է բարձրացնի Մանվել Սարիբեկյանի հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան