«ՀՀ-ի համար դեռ վաղ է ճանաչել ԼՂՀ անկախությունը»
«Голос Армении»-ն հրապարակել է Արիս Ղազինյանի վերլուծական հոդվածը: Վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությանը, գրել է, որ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը հիմա դեռ ժամանակավրեպ է և նշել պատճառները.
1. Եթե նույնիսկ Հայաստանն ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա ամենևին էլ չի նշանակում, որ այլ երկրներ կհետևեն Հայաստանի օրինակին: Առավելևս այդ օրինակին չեն հետևի Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք փորձում են չափազանց հավասարակշռված քաղաքականություն վարել Հարավային Կովկասում: Այս պարագայում ԼՂՀ-ն կդառնա մասնակի ճանաչված պետություն:
2. Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցում այս պետությունները միջազգային հանրությանն իրենց սահմանները ներկայացնելու խնդիր չեն ունեցել, իսկ ներկայիս ԼՂՀ-ն կայացել է ԼՂԻՄ-ի տարածքը եռակի անգամ գերազանցող սահմաններով, ինչի բացատրության համար ՀՀ ներկայացուցիչները պետք է բազմաթիվ պատմական, դեմոգրաֆիական, ռազմական և իրավական փաստեր ու հիմնավորումներ ներկայացնեն: «Որքանո՞վ է այսօր պատրաստ դրան հայ քաղաքական միտքը»,-հարցնում է հոդվածագիրը: Ըստ Ա. Ղազինյանի` այսօր միջազգային հանրությունը դժվար թե սատարի ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա