Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել Հռոմի Պապին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել Հռոմի Պապին, որտեղ ողջունել է վերջինիս դիրքորոշումը Ղուրանի այրման անթույլատրելիության վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է իրանական ILNA գործակալությունը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին ամերիկացի երկու հոգեւորական որպես բողոքի ակցիա Նյու- Յորքի երկվորյակ աշտարակների վրա իրականացված ահաբեկչական գործողությունների, այրել էին Ղուրանից պոկված թերթեր, բացի այդ նուն օրը Նյու Յորքում զոհերի հիշատակին նվիրված ակցիայի մասնակիցներից մեկը գրքից մի քանի էջ էր պոկել ու այրել: Միջադեպը մեծ հասարակական հնչերանգ ստացավ, դատապարտվելով բարձրաստիճան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչների կողմից, ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ դրա սահմաններից դուրս:
Ահմադինեժադն իր նամակում ընդգծել է, թե մշտական երկխոսությունն ու փոխադարձ կապերը տարբեր կրոնական ներկայացուցիչների միջեւ անհրաժեշտ են արդի աշխարհում հակամարտությունները կանխելու համար: Նամակի վերջում Իսլամական հանրապետության ղեկավարը աղոթք է հղում Բենեդիկտ XVI-ի առողջության ու ձեռնարկելիք գործերը հաջողությամբ պսակվելու մաղթանքներով: