Պուտինը մասնակցել է «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ Կապիտալ ամենամյա ներդրումային ֆորումին
Երկու օր առաջ` հոկտեմբերի 5-ին ՎՏԲ Կապիտալ բանկի կողմից կազմակերպված «Ռուսաստանը կանչում է» 2-րդ ներդրումային ֆորումին մասնակցել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է ՌԴ ներդրումային մթնոլորտը:
«Կարծում եմ բյուջեում այլևս անհրաժեշտ չեն լինի արտակարգ մեխանիզմներ և հակաճգնաժամային «հոգեպահուստ»: Սովորական բյուջետային կանոնների շրջանակներում մենք կարող ենք արդյունավետորեն արձագանքել ցանկացած ֆորս-մաժորին»,-ասել է նա:
Այդ կապակցությամբ վարչապետի խոսքերով 2011-2013թթ.. ֆեդերալ բյուջեի նախագծում չկա հատուկ ֆոնդ: Այնուհանդերձ որոշ հակաճգնաժամային նախագծեր կշարունակեն գործել 2011թ.: Դրանց թվում է ուտիլիզացիայի ծրագիրը:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ Կապիտալ ամենամյա ներդրումային ֆորումը նշանակալից միջազգային իրադարձություն է, որի անց կացումը նպաստում է հայրենական տնտեսությունում ներդրումների ներգրավմանը և ռուսաստանյան բիզնեսի և արտերկրյա ներդրողների միջև երկխոսության ու գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը:
Այս տարի ֆորումն անց է կացվում հոկտեմբերի 5-ից 7-ը Մոսկվա քաղաքում, ՄԱԿ (Միջազգային Առևտրի Կենտրոն) Կոնգրես կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան ռուսաստանյան և արտերկրյա պաշտոնյաներ, հայրենական և միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ և այլն:
Ֆորումի առաջին օրվա (հոկտեմբերի 5) ծրագրում անցկացվել է պլենար նիստ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի, Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի, Ռուսաստանի Բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևի, ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինի և իշխանության ու բիզնեսի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա